8 դեկտեմբերի 2009 - 12:30 AMT
Երեւանում մեկնարկել է հայ-ռուսական գործարար համաժողովը
Դեկտեմբերի 8-ն Երեւանում մեկնարկել է հայ-ռուսական գործարար համաժողովը, որի ընթացքում կքննարկվի հայ-ռուսական հարաբերությունների հնարավորությունների զարգացման մասին, մասնավորապես համագործության հնարավորությունները Սանկտ Պետերբուրգի հետ:
«Հայ-ռուսական գործարար համաժողովը հերթական հարթակ է, որտեղ մենք կկարողանանք ակտիվացնել առեւտրա-տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջեւ», - ասել է Երեւանում կայացած մամլո ասուլիսում Հայաստանի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նրա խոսքերով, ուրախալի է այն փաստը, որ համաժողովը անցկացվում է տարվա վերջ: «Ներկայումս այն պահն է, որպեսզի պլաններ նախապատրաստել եկող տարվա համար», - նշել է նա:
Արսեն Ղազարյանը հաղորդել է, որ ռուսական պատվիրակության կազմի մեջ են մանվածքային, կարի, դեղագործության, տրանսպորտի արդյունաբերության ներկայացուցիչները:
Համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի առեւտռա-արդյունաբերական պալատը, Հայաստանի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միությունը: