9 դեկտեմբերի 2009 - 14:56 AMT
Հունվարի 12-ն ՀՀ Սահմանադրական դատարանը կքննարկի Հայ-թուրքական արձանագրությունները
Հունվարի 12-ն ՀՀ Սահմանադրական դատարանի նիստում կքննարկվի Արձանագրությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է ՍԴ-ի մամլո քարտուղար Հովհաննես Պապիկյանը: Նրա խոսքերով, նիստին ներկա կլինի ՀՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչը:

Վլադիմիր Հովհաննիսյան նշանակվել է դատավոր, որը կուսումնասիրի Արձանագրությունները եւ կորոշի, արդյո՞ք Համապատասխանում են նրանք ՀՀ Սահմանադրությանը: