9 դեկտեմբերի 2009 - 16:25 AMT
Հայաստանում ԱՄՀ նոր մշտական ներկայացուցիչը Գիերմո Տոլոսայն է
Հայաստանի վարչապետՏիգրան Սարգսյաննայսօրընդունել է ՀՀ-ում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսին` Հայաստանում աշխատանքային առաքելությունն ավարտելու կապակցությամբ, եւ այդ պաշտոնում նրան փոխարինող Գիերմո Տոլոսային, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, վարչապետը ՀՀ կառավարությանանունիցջերմ շնորհակալություն էհայտնել Նինկե Օմեսին մեր երկրում արդյունավետ աշխատանքի համար, ճանաչողական զրույց ունեցել Գիերմո Տոլոսայի հետ, ով մինչեւ նոր պաշտոնին անցնելը պաշտոնավարել է ԱՄՀ ռազմավարության, քաղաքականության եւ ուսումնասիրության դեպարտամենտի նոր ձեւավորվող շուկաների բաժնում:

Զրուցակիցները մտքերեն փոխանակելֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով առաջացած խնդիրների շուրջ: Վարչապետ Տիգրան Սարգսյանըխոսելէճգնաժամի հարուցած հետեւանքներինդիմակայելու ուղղությամբկառավարությանգործադրած ջանքերի, Հայաստանիտնտեսության վրանրա ունեցած դրսեւորումների մասին, նշել այն խնդիրներն ու ուղղությունները, որոնք առաջիկայում եւս գտնվելու են ՀՀ կառավարության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի համագործակցության շրջանակում: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ ԱՄՀ նոր մշտական ներկայացուցչի հետ աշխատանքը կլինի նույնքան արդյունավետ:

Նինկե Օմեսըշնորհակալություն էհայտնել բարեմաղթանքի ջերմ խոսքերիեւ իր գործունեությունը գնահատելու համար, վստահեցրել, որ ԱՄՀ-ն կշարունակի աջակցությունըՀայաստանում իրականացվողբարեփոխումներինեւ հնարավորինսկօժանդակի մեր երկրին հաղթահարելու առկա հիմնախնդիրները: