10 դեկտեմբերի 2009 - 12:28 AMT
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը հրաժարական է տվել
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Սենսոյը հրաժարական է տվել: Այդ տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիփ Էրդողանի միջեւ կայացած հանդիպումից հետո հաջորդ օրը: ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի ներկայացուցչի Բուրաք Օզուգերհենի խոսքերով, դեսպանը վերադարձել է Անկարա:
Երկուշաբթի օրը, Թուրքիայի կառավարությունը ընդունել է Անկարա վերադառնալու Սենսոյի խնդրանքը, հաղորդում է Anatolian News agency-ն: