10 դեկտեմբերի 2009 - 13:25 AMT
Օբաման «զգուշացրել» է Էիդողանին. Եթե Արձանագրությունները չվավերացվեն, ապա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը դժվար կլինի կանգնեցնել
Ինչպես հաղորդում է Hurriyet թուրքական թերթը, դեկտեմբերի 7-ն Վաշինգտոնում կայացած ԱՄն-ի նախագահի եւ Թուրքիայի վարչապետի միջեւ հանդիպման ընթացքում Բարակ Օբաման ընդգծել է Արձանագրությունների վավերացման անհրաժեշտությունը:
Բարակ Օբաման հիշեցրել է Էրդողանին Հայոց ցեղասպանությանը վերաբերվող բանաձեւերի մասին, որոնք բազմիցս գտնվել են ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում, եւ ասել է, որ դժվար կլինի կանգնեցնել նմանատիպ բանաձեւի ընդունումը այն դեպքում, եթե Արձանագրությունները չվավերացվեն, գրում է Hurriyet-ը: