10 դեկտեմբերի 2009 - 20:59 AMT
ՀՀ ԱԺ խոսնակը հավանություն է տվել վարչապետի հայտարարությանը օլիգոպոլիայի դեմ պայքարի մասին
Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԺ-ում 2010թ. բյուջեի քննարկման ժամանակ, խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ բյուջեի նոր նախագիծը թույլ կտա կասեցնել Հայաստանի տնտեսության անկումը եւ հաջորդ տարի իրավիճակն էապես կկայունանա:
Խոսնակը կարեւորեց նաեւ այն, որ բյուջեով շուրջ 1,7 մլրդ դրամ է հատկացվել բնակչության ԽՍՀՄ խնայբանկի ավանդների պարտքերի մարմանը: Նա նաեւ հավանություն է տվել վարչապետի հայտարարությանը օլիգոպոլիայի դեմ պայքարի մասին:
Խոսնակը դատապարտել է նաեւ պետբյուջեի միջոցների անարդյունավետ ծախսումը եւ նշել, որ բոլոր ջանքերը կգործադրի չարաշահումներ թույլ չտալու համար: