11 դեկտեմբերի 2009 - 13:36 AMT
Դեկտեմբերի 14-ին ԵՃՇՊՀ-ում կբացվի Շտեֆան Կոպպելկամի պաստառների ցուցահանդեսը
Դեկտեմբերի 14-ին Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում կբացվի Շտեֆան Կոպպելկամի պաստառների ցուցահանդեսը: «Տեղական ժամանակ» խորագրով պաստառային ցուցահանդեսը նվիրված է Բեռլինի պատի անկման 20-րդ տարեդարձին: Կազմակերպիչներն են Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը, Գերմանիայի ԱԳ նախարարությունը եւ Գյոթեի անվան ինստիտուտը:
Ցուցահանդեսը, որի օգնությամբ հեղինակը ցույց կտա իրականությունը Բեռլինի պատի անկումից առաջ եւ հետո, ներառվել է «20-ամյա խաղաղ հեղափոխություն» ցուցահանդեսների շարքում: