11 դեկտեմբերի 2009 - 14:05 AMT
Սերժ Սարգսյան. Հայաստանը բարձր է գնահատում իր գործընկերներին
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բարձր արդյունքներ է ակնկալում հայ-լատվիական համագործակցությունից եւ դեկտեմբերի 11-ին մեկնարկած գործարար համաժողովը նոր էջ կբացի եւ իր ավանդը կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Նախագահը նման կարծիք է հայտնել Երեւանում` բացելով հայ-լատվիական գործարար համաժողովը, որին մասնակցելու նպատակով Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ Հայաստան են ժամանել 60 գործարարներ, որոնք ներկայացնում են լատվիական տնտեսության տարբեր ոլորտները:

Ըստ ՀՀ նախագահի, լատվիական պատվիրակության ներկայացուցչական պատվիրակությունը Հայաստանի հետ ոչ միայն քաղաքական, այլ նաեւ տնտեսական հարաբերությունները զարգացնելու Լատվիայի շահագրգռվածության արդյունքն է: Ս.Սարգսյանը նշել է նաեւ, որ դեռեւս Դավոսում հանդիպման ժամանակ երկու նախագահները պայմանավորվել էին խորացնել տնտեսական հարաբերությունները Հայաստան Լատվիայի նախագահի այցելության շրջանակներում, եւ այսօրվա գործարար համաժողովը դրա վկայությունն է:

Ինչպես ասել է ՀՀ նախագահը, վերջին մի քանի տարում Հայաստանի ու Լատվիայի միջեւ գրանցվել; է ապրանքաշրջանառության աճ եւ, չնայած դրան, վերջերս աննշան անկում է գրանցվել, որը ճգնաժամի արդյունք է, այնուամենայնիվ, կան նրա աճւ նախադրյալներ: «Ապրանքաշրջանառության աճը երկու երկրների միջեւ կարող է զգալիորեն ավելանալ 2-3 երկարաժամկետ պայմանագրերի կնքման շնորհիվ, մնում է միայն շփման կետեր գտնել եւ գործընկերություն հաստատել, եւ դա կարող է օգնել երկու երկրներին դուրս գալ ճգնաժամից»,-ասել է նա:

Սերժ Սարգսյանն ընդգծել է Հայաստանի ու Լատվիայի միջեւ բանկային, ֆինանսական, գյուղատնտեսության, դեղագործության, քիմիական արդյունաբերության, շինարարության եւ տրանսպորտի, ինչպես նաեւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները: Մենք ջերմ ենք վերաբերվում մեր գործընկերներին»,-հավաստիացրել է նա:

ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանում ու Լատվիայում բացվել են համագործակցության նոր հեռանկարներ, քանի որ արդեն այսօր Հայաստանի ապրանքաշրջանառության կեսը ԵՄ երկրներին է բաժին ընկնում: