11 դեկտեմբերի 2009 - 18:05 AMT
ՀՅԴ պատրաստ է քննարկել Մադրիդյան սկզբունքների նոր տարբերակը
«Մինսկի խմբի համանախագահների այցը Բաքու կարող է բացատրվել նրանով, որ Մադրիդյան փաստաթղթի նոր տարբերակում կան տարրեր, որոնց հետ Ադրբեջանը համաձայն չէ: Կարծում եմ` այդ այցի շրջանակներում համանախագահները համաձայնեցնելու են այդ վիճելի պահերը»,- ՀՀ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՅ Դաշնակցության (ՀՅԴ) խմբակցությունից պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով, ՀՅԴ-ն հանդես է եկել եւ շարունակում է հանդես գալ Մադրիդյան սկզբունքների դեմ, քանի որ ելնելով այդ փաստաթղթից` Հայաստանը միակողմանի զիջումների է գնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: «Եթե Մադրիդյան փաստաթղթի նոր տարբերակում զգալի փոփոխություններ լինեն, մենք պատրաստ ենք քննարկել դրանք»,- նկատեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը: