11 դեկտեմբերի 2009 - 18:33 AMT
UITE-ն եւ Եկամուտների պետկոմիտեն կլոր սեղան են կազմակերպել հարկահանության խնդրի վերաբերյալ
Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) դեկտեմբերի 11-ին կազմակերպել էր Տեղեկատվական եւ հաղորդակցային տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների հանդիպումը Եկամուտների պետական կոմիտեի ներկայացուցիչների հետ: Կլոր սեղանի ժամանակ արծարծվել են
տեղեկատվական եւ հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտի բիզնեսում առկա այն խնդիրները, որ կապված են հարկային եւ մաքսային ծառայությունների հետ, քննարկվել են դրանց լուծման ուղիները: