11 դեկտեմբերի 2009 - 20:37 AMT
«Բարգավաճ Հայաստանը» ՌՀԱՀ կազմը անընդունելի է համարում
«Ճիշտ կլիներ, եթե Ռադիոյի եւ հեռուստատեսության ազգային հանձնաժողովի (ՌՀԱՀ) կազմում լինեին նաեւ մասնագետներ, սակայն դա դեռ չի նշանակում, որ հանձնաժողովի արդեն ընտրված անդամները վատ կաշխատեն», - նշել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զորաբյանը խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի հետ համատեղ ՀՀ ԱԺ-ում ճեպազրույցում:
Իր հերթին Արամ ՍաֆարյանըZ նշել է, որ հայկական իրականության մեջ արդեն եղել է այդպիսի պրակտիկա, երբ ՌՀԱՀ-մ անդամների մեծամասնությունը այդ ոլորտի մասնագետներ էին, սակայն հանձնաժողովի գործունեությունը այնպես էլ չտվեց ակնկալվող արդյունքները: