12 դեկտեմբերի 2009 - 16:25 AMT
Ադրբեջանի պաշտպանության նախարարը չի դադարում պատերազմով սպառնալ Հայաստանին
Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը կրկին պատերազմով սպառնում է Հայաստանին: Նրա խոսքով, եթե ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով չկարգավորվի, դրա լուծման ռազմական ճանապարհն անխուսափելի է:
«Հակամարտության լուծման ռազմական ճանապարհը միշտ էլ իրական է: Մենք սպասում ենք բանակցային գործընթացի արդյունքներին, ամեն ինչ կախված կլինի դրանից»,- հայտնեց ադրբեջանցի նախարարը:
Ըստ երեւույթին, ադրբեջանցի նախարարն ավելի համարձակ է դարձել այն կեղծ հաղորդագրություններից, որոնց համաձայն Հայաստանում բանակի համալրման համար մարդկային ռեսուրսների պակաս է նկատվում:
Ի պատասխան Սաֆար Աբիեւի համարձակ խոսքերի կարելի է միայն մեջբերել Հայաստանի ՊՆ հայտարարությունը. «Հայաստանի եւ ԼՂՀ ԶՈՒ բարձր ռազմական պատրաստականություն եւ ցանկացած ոտնձգությանը արժանի հակահարված տալու համար անհրաժեշտ սպառազինություն ունեն»: