12 դեկտեմբերի 2009 - 16:32 AMT
Մեծի Տանն Կիլիկիո «Կիլիկիա» թանգարանում նկարիչ Գրիգոր Նորիկյանին նվիրած երեկո կայացավ
Դեկտեմբերի 11-ին Մեծի Տանն Կիլիկիո «Կիլիկիա» թանգարանում նկարիչ Գրիգոր Նորիկյանին նվիրած երեկո կայացավ:
«Նորիկյանն այն նկարիչներից է, ովքեր ընդունակ են տեսնելու իրականությունը զանազան ժողովուրդների պրիզմայի միջով եւ եզրակացություններ կատարել նկարչության լեզվով»,- իր խոսքում նշեց Անդրանիկ Տագեսյանը:
Երեկոյի ընթացքում շատ հայ ու այլազգի նկարիչներ, արվեստաբաններ գնահատեցին Գրիգոր Նորիկյանի ստեղծագործությունը:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Գրիգոր Նորիկյանին պարգեւատրեց «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» մեդալով: