14 դեկտեմբերի 2009 - 17:41 AMT
The Times. Իրանը փորձարկում է ատոմային ռումբի հիմնական բաղադրիչը
Իրանը փորձարկում է ատոմային ռումբի հիմնական բաղադրիչը: Այդ մասին գրում է բրիտանական The Times թերթը` հղում անելով հետախուզության գաղտնի փաստաթղթերի վրա:
Ինչպես գրում է թերթը, 2007թ. սկզբով թվագրված փաստաթղթերում շարադրվում է Թեհրանի միջուկային ռումբի նեյտրոնային բաղադրիչի փորձարկման քառամյա ծրագիրը: Այդ սարքը գործարկում է պայթյունի մեխանիզմը:
Ըստ թերթի տեղեկատվության, այդ փաստաթղթերին ծանոթացել են մի շարք արեւմտյան երկրների հատուկ ծառայություններ: Թերթի աղբյուրը ՄԱԳԱՏԷ-ում հաստատել է, որ փաստաթղթերը փոխանցվել են ՄԱԿ-ին:
Իսրայելն արդեն արձագանքել է այդ փաստերին` այդ երկրի անհայտ ներկայացուցիչն ասել է, որ Իսրայելը շատ է մտահոգված Իրանի միջուկային ծրագրով: