14 դեկտեմբերի 2009 - 23:44 AMT
Microsoft Small Grant Competition մրցույթի հաղթողները դրամաշնորհներ ստացան
Դեկտեմբերի 14-ին խորհրդաժողովում հրապարակվեց Microsoft Small Grant Competition մրցույթի արդյունքները, որի կազմակերպիչն է Հայաստանում Microsoft-ի Ինովացիոն կենտրոնը, եւ հաղթողների պարգեւատրումը: Ծրագրին մասնակցության 8 հայտ է ներկայացվել, մասնակից թիմերը ներկայացրել են տարաբնույթ ՏՏ գաղափարներ, որոնք ուղղված են Հայաստանի համար ակտուալ խնդիրների լուծմանը սոցիալական, առողջապահական, կրթական եւ այլ ոլորտներում:

Մրցույթի արդյունքում հաղթող 3 թիմերը ,Նարե, ,5D,,Read & speak, նախագծերով դրամաշնորհ ստացան 1000000 դրամի չափով: