15 դեկտեմբերի 2009 - 12:04 AMT
Նազիկ Ավդալյանը 2009 թ-ի Հայաստանի լավագույն մարզիկն է
Հայաստանի Սպորտային լրագրողների ֆեդերացիան դեկտեմբերի 3-15-ը Հայաստանի լավագույն մարզիկ կոչման համար անցկացրել է ամենամյա ավանդական հարցումը 52 սպորտային լրագրողների միջեւ: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ն Ֆեդերացիայի նախագահ Յուրա Ալեքսանյանը, բոլոր լրագրողները 2009 թ-ի լավագույն մարզիկ ճանաչեցին ծանրորդ Նազիկ Ավդալյանին:

2009 թ-ի լավագույն մարզիկների տասնյակը ունի հետեւյալ տեսքը`

1. Նազիկ Ավդալյան (աշխարհի չեմպիոն, ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր) - 520 ձայն
2. Առաքել Միրզոյան (Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության ծանրամարտի արծաթե մրցանակակիր) - 420 ձայն
3. Անդրանիկ Հակոբյան (աշխարհի առաջնության բռնցքամարտի արծաթե մրցանակակիր) - 355 ձայն
4. Տիգրան Գ. Մարտիրոսյան (աշխարհի առաջնության ծանրամարտի արծաթե մրցանակակիր) - 310 ձայն
5. Ռոման Ամոյան (աշխարհի առաջնության հունա-հռոմեական ոճի արծաթե մրցանակակիր) - 271 ձայն
6. Հռիփսիմե Խուրշուդյան (աշխարհի եւ Եվրոպայի առաջնության ծանրամարտի բրոնզե մրցանակակիր) - 242 ձայն
7. Արսեն Ջուլֆալակյան (Եվրոպայի առաջնության հունա-հռոմեական ոճի չեմպիոն) - 191 ձայն
8. Հովհաննես Դավթյան (աշխարհի առաջնության ձյուդոյի բրոնզե մրցանակակիր) - 183 ձայն
9. Յուրի Պատրիկեեւ (Եվրոպայի առաջնության հունա-հռոմեական ոճի չեմպիոն) - 148 ձայն
10. Լիլիթ Մկրտչյան (Եվրոպայի շախմատի առաջնության արծաթե մրցանակակիր) - 65 ձայն

Լավագույն թիմը` հունա-հռոմեական ոճի հավաքականն է, որը Աշխարհի գավաթի մրցաշարում զբաղեցրել է 3-դ տեղը եւ 3 տեղը Եվրոպայի առաջնությունում