15 դեկտեմբերի 2009 - 12:11 AMT
Ռուսական գազի առաքումը Հայաստան վերականգնվել է
Ինչպես հաղորդում է «ՀայՌուսգազարդի» մամլո ծառայությունը, դեկտեմբերի 14-ին ժամը 21:30-ին վերականգնվեց Հայաստան բնական գազի մատակարարումը:

Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել էր դեկտեմբերի 13-ին «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազամուղի «Մոզդոկ-Թբիլիսի» հատվածում հայտնաբերված ռումբի պատճառով: