15 փետրվարի 2002 - 22:12 AMT
ԱՄՆ-ՅՈՒՄ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ՇԱԳԱՆԱԿԱԳԵՂՁԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԵԼ
Ամերիկյան Քլիվլենդ քաղաքի հիվանդանոցում բժշկական հետազոտման ընթացքում Ադրբեջանի նախագահի մոտ հայտնաբերվել է շագանակագեղձի գերաճ: Երեկ Հեյդար Ալիեւը վիրահատվել է: Պաշտոնական աղբյուրների տվյալներով, նրա առողջական վիճակը նորմալ է: Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը հաղորդում է, որ կարճատեւ վերականգնողական կուրսից հետո, Ալիեւը կվերադառնա հայրենիք: ԱՄՆ-յում Ադրբեջանի դեսպան Հաֆիզ Փաշաեւը, խոսելով նախագահի Բաքու վերադառնալու ժամկետների մասին, հայտարարել է, որ «բժիշկները ստույգ ամսաթիվ չեն նշում»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: