15 դեկտեմբերի 2009 - 13:35 AMT
Կանադայում տեղի ունեցավ «Ոգի եւ գիր» շարքից նոր գրքի շնորհանդեսը
Դեկտեմբերի 10-ն Մոնրեալում տեղի ունեցավ «Հայ Առաքելական Սուրբ Հակոբ եկեղեցու պատմություն` Մոնրեալ, Կանադա (1958-2008)» գրքի շնորհանդեսը, որը Հայ Առաքելական եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Խաժակ Հակոբյանի օրհնությամբ գրել է այդ եկեղեցու քահանա Գառնիկ Կոյունյանը:
Գիրքը ներկայացրել է դոկտոր Աիդա Բուջիկանյանը ճաշկերույթի ժամանակ, որը կազմակերպել է Պաստերմաջյան հիմնադրամի կողմից, Սուրբ Հակոբ դպրոցի Պաստերմաջյան սրահում:
«Հայ Առաքելական Սուրբ Հակոբ եկեղեցու պատմություն` Մոնրեալ, Կանադա (1958-2008)» գրքը յոթերորդն է «Ոգի եւ գիր» շարքից, որը հրատարակվել է թեմի կողմից: Առաջին գիրքը գրվել է 2003 թ-ն: Շարքը ընդգրկում է եկեղեցու պատմության, Հայոց ցեղասպանության, Աստվածաշնչի մեկնաբանության վերաբերյալ եւ այլ գրքեր: