15 դեկտեմբերի 2009 - 14:34 AMT
Անդրեաս Ֆոգ Ռասմուսսենի Մոսկվա կատարած այցը կարող է օգնել ՆԱՏՕ-ին եւ ՀԱՊԿ-ին «շփման գնալ»
Եթե ՆԱՏՕ-ն հետաքրքրվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեությանը (ՀԱՊԿ), ապա ՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցությանը: Իսկ եթե ՆԱՏՕ-ն չունի այդպիսի ցանկություն, ՀԱՊԿ-ը կաշխատի այնպես, ինչպես մինչեւ հիմա էր աշխատում: Այդ մասին «ՀԱՊԿ. 2009 թ-ի երկրորդ կիսամյակի գործունեության արդյունքները եւ 2010 թ-ի հեռանկարները» թեմայով Երեւան-Մոսկվա հեռուստակամրջի ընթացքում հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հաճախ են խոսում ՀԱՊԿ-ի հետ համագործակցության անհրաժեշտության մասին, սակայն այդ ուղությամբ չկա իրական առաջխաղացում:
«ՆԱՏՕ-ն դեռ չի գնում ՀԱՊԿ-ի հետ շփման, այդ թվում նաեւ ՆԱՏՕ-ի համար շատ բարդ թեմաների վերաբերյալ, ինչպիսիք է օրինակ Աֆղանստանին խնդիրը», - նշել է Նիկոլայ Բորդյուժան: Նա հույս հայտնեց, որ Անդրեաս Ֆոգ Ռասմուսսենի Մոսկվա կատարած այցը կարող է օգնել ՆԱՏՕ-ին եւ ՀԱՊԿ-ին «շփման գնալ»:
Նա նաեւ ավելացրել է, որ իր այցը ՆԱՏՕ-ի պետքարտուղարի հետ չի պլանավորված: