15 դեկտեմբերի 2009 - 20:03 AMT
Թուրքիայի բնակիչների 45%-ը ԵՄ-ին անդամակցելու կողմից է
Եվրամիության Եվրահանձնաժողովին առընթեր Eurobarometer հարցման արդյունքներով պարզվեց, որ անցած 6 ամիսների ընթացքում Եվրամիությանն անդամակցելու օգտին արտահայտված Թուրքիայի բնակիչների քանակը 48%-ից նվազել է մինչեւ 45%:
Հարցմանը մասնակցածների 50% ասացին, որ Թուրքիան միայն կշահի, եթե եվրոպական ընտանիք մտնի: Տվյալ ցուցանիշը վեց ամիս առաջ կազմում էր 57%:
Նվազել է նաեւ Եվրախորհրդարանի ու Եվրոպական հանձնաժողովի հանդեպ վստահությունը` 27%-ից 19% եւ 20%-ից 18% համապատասխանաբար, հաղորդում է Anadolu Ajansi-ն: