16 դեկտեմբերի 2009 - 21:05 AMT
Երեւանում ամփոփել են «ՀՀ-ում կրթական պրակտիկայի բարելավման» ծրագրի արդյունքները
Դեկտեմբերի 16-ն Երեւանում տեղի ունեցավ կլոր սեղան, որի ընթացքում ամփոփել են «ՀՀ-ում կրթական պրակտիկայի բարելավման» ծրագրի արդյունքները, որը կազմակերպվել է Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի կողմից:
«ՀՀ-ում կրթական պրակտիկայի բարելավման» փորձնական ծրագիրը, մեկնարկել է 2009 թ-ի ապրիլի 1-ն եւ կավարտվի դեկտեմբերի 31-ն:
«Ծրագրի նպատակն է ներմուծել փորձնական պրակտիկայի կազմակերպման մեխանիզմները: Ծրագրի շրջանակներում ուսանողները տարբեր գործատուների մոտ պրակտիկա անցան: Այս ծրագիրը կօգնի ուսանողներին աշխատանք գտնել», - PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշել է ծրագրի ղեկավար Գայանե Մարկոսյանը:
Ծրագրում մասնակցում էին 25 գործատու եւ 91 ուսանող, որոնցից 15-ը գործատուների առաջարկով ընդունվել են աշխատանքի:
Ծրագիրը իրականացվում է Եվրասիա աջակցության հիմնադրամի եւ ԱՄՆ-ի միջազգային զարգացման ֆինանսական աջակցությամբ: