17 դեկտեմբերի 2009 - 22:08 AMT
ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին ճնշում գործադրել Իրանի վրա
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը կոչ է արել ՌԴ-ին միանալ համաշխարհային ճնշմանը Իրանի նկատմամբ: Այդ մասին դեկտեմբերի 17-ին նա հայտարարել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում:

«Ես հուսով եմ, որ Իրանը կհասկանա միջազգային հանրության ուղերձը,-ասել է Ռասմուսենը:-Իրանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները, եւ ես սատարում եմ միջազգային ճնշմանը իրանական ռեժիմի հանդեպ»:

Նա ասել է նաեւ, որ Ռուսաստանի նախագահ Դ.Մեդվեդեւի հետ բանակցություններում նրանց ուշադրության կենտրոնում Իրանի խնդիրն էր: «Սակայն, ես հուսով եմ, որ Ռուսաստանը կմիանա Իրանի նկատմամբ համաշխարհային ճնշմանը»,-ասել է Ռասմուսենը, հաղորդում է rosbalt.ru-ն: