18 դեկտեմբերի 2009 - 11:33 AMT
Պասադենայում բացվել է «Հայկական լեգիոնն ու նրա հերոսությունը Մերձավոր Արեւելքում» ցուցահանդեսը
«Հայկական լեգիոնն ու նրա հերոսությունը Մերձավոր Արեւելքում» շարժական ցուցահանդեսի ցուցանմուշները ներկայացված են Պասադենայի Կենտրոնական գրադարանի Մեծ սրահում: Ամերիկայի Հայկական գրադարան-թանգարանի (ԱՀԳԹ) կազմակերպած ցուցահանդեսը կբացվի 2010-ի հունվարի 17-ին: Ցուցահանդեսի այցելուները լուսանկարների ու պատմվածքների միջոցով կարող են ծանոթանալ, թե ինչպես է տեղի ունեցել Մերձավոր Արեւելքի հայ կամավորականների նախապատրաստումը:

Պասադենայի Կենտրոնական գրադարանում ցուցահանդեսը բացվել է Պասադենայի նախկին փոխքաղաքապետ Էդա Աղայանի եւ գործող քաղաքապետ Բիլլ Պապարյանի հովանավորությամբ: