18 դեկտեմբերի 2009 - 12:39 AMT
Գրիպի համաճարակի կանխարգելման նպատակով դեկտեմբերի 21-ից կդադարեցվի ԼՂՀ բոլոր ուսումնական հաստատությունների աշխատանքը
ԼՂՀ ՆախագահԲակո Սահակյանինախագահությամբ դեկտեմբերի 17-ին տեղի էունեցելԱնվտանգության խորհրդինիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել H1N1 գրիպի հնարավոր համաճարակի դեմ ձեռնարկվելիք միջոցառումների մասին հարցը:
Ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ հանրապետությունում համաճարակի տարածման հավանականությունը ցածր է, սակայն անհրաժեշտ է անել հնարավորը այն բացառելու ուղղությամբ: Որպես կանխարգելիչ միջոցներից մեկը` որոշվեց սույն թվականի դեկտեմբերի 21-ից մեկ շաբաթով դադարեցնելնախադպրոցական հիմնարկների եւ ուսումնական հաստատությունների աշխատանքը, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: