18 դեկտեմբերի 2009 - 12:54 AMT
Թուրքիայի «Բեշիկթաշի» մարզիչ. «Հայ երկրպագուները մեզ շատ լավ ընդունեցին»
Դեկտեմբերի 2009-2010թթ. Եվրոպայի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի խմբային փուլի F խմբում Երեւանի բասկետբոլի «Հատիս» խումբը երկրորդ անգամ հաղթեց Թուրքիայի «Բեշիկթաշին» 78:74 հաշվով եւ հաղթահարեց խմբային փուլը: Խաղից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսում «Բեշիկթաշի» գլխավոր մարզիչ Ազիզ Աքայան շնորհավորեց «Հատիսի» մարզչին եւ խաղացողներին: Նա չժխտեց, որ խաղը կարեւոր էր երկու թիմերի համար: «Խաղից առաջ արդեն պարզ էր, որ եւ «Բեշիկթաշը», եւ «Հատիսը» հաջորդ փուլի ուղեգրերը նվաճել են, պայքարն ընթանում էր խմբում տեղի համար: Ահա ինչու խաղը պահպանեց ինտրիգը»,-ասել է Աքայան:

Ըստ «Բեշիկթաշի» մարզչի, թիմը երկու տարբեր կազմ ունի, եւ մենք Երեւան ենք ժամանել ոչ ուժեղ կազմով: «Բեշիկթաշը» նաեւ նոր խաղացողների ձեռք կբերի տրանսֆերտային սեզոնում:

Ա.Աքայան նշել է, որ հայ երկրպագուներն իրենց շատ լավ ընդունեցին: «Անցյալ տարի մենք խաղում էինք Եվրոլիգայում, սակայն նույնիսկ այնտեղ դահլիճում այդպիսի մթնոլորտ չկար: Այսպիսի երկրպագուների մենք չենք հանդիպել նույնիսկ Եվրոպայում»,-ասել է Աքայան:

«Բեշիկթաշի» գլխավոր մարզիչը նշել է, որ Ստամբուլում կրած պարտությունից հետո, որտեղ նրա թիմը զիջեց «Հատիսին» 87:64 հաշվով, նրանք շատ ջանադրաբար էին նախապատրաստվել «Հատիսի» հետ խաղին: «Առաջին խաղում մենք թերագնահատեցինք «Հատիսի» հնարավորությունները, չէ որ մինչ այդ մեր թիմը հաղթել էր «Չեւակատային» եւ «Ատինայկոսին»,-ասել է Աքայան: