18 դեկտեմբերի 2009 - 21:07 AMT
ՀՀ խորհրդարանական հսկողության համակարգը ներկայացվեց Մոսկվայում կայացած կլոր սեղանին
Դեկտեմբերի 16-ին Ռուսաստանի Պետական Դումայում տեղի ունեցել «Խորհրդարանական վերահսկողության իրացման մեխանիզմները» միջազգային կլոր սեղան, որըկազմակերպել էր Դումայի Անվտանգության կոմիտեն` ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի եւ գերմանական Հենրիխ Բյոլլի անվան հիմնադրամի հետ համատեղ:
Միջազգային եւ ռուսաստանյան փորձը ներկայացրել են են ԵԱՀԿ միջխորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա), ԱՄՆ Կոնգրեսի նախկին անդամ Թոմաս Էնդրյուսը, Գերմանիայի Բունդեստագի նախկին անդամ եւ նախարար Ռայնդեր Շտանբլոկը, ՌԴ Պետդումայի պատգամավորներ Վլադիմիր Պլիգինը («Միացյալ Ռուսաստան» խմբակցություն), Նիկոլայ Լեւիչեւը, Գեննադի Գուդկովը («Արդար Ռուսաստան» խմբակցություն), Սերգեյ Իվանովը, Մաքսիմ Ռոխմիստրովը («Լիբերալ-դեմոկրատական» խմբակցություն), գիտնականներ եւ փորձագետներ:
Կլոր սեղանի ընթացքում մոսկովյան «Ռուս-Հայկական Համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը ներկայացրել է խորհրդարանական վերահսկողության համակարգը Հայաստանում: Յուրի Նավոյանը նշել է, որ Հայաստանում զարգացած է նաեւ խորհրդարանական հետաքննության ինստիտուտը, հասարակական սուր հնչեղություն ունեցող խնդիրներով երբեմն ստեղծվում են խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովներ:Կլոր սեղանը երաշխավորություն էտվել «ՌԴ-ում խորհրդարանական վերահսկողությանմասին» դաշնայիօրենքի նախագծին,որը ներկայացրելէԴումայիԱնվտանգության կոմիտեն: