21 դեկտեմբերի 2009 - 14:10 AMT
Հայաստանում ստվերային զբաղվածությունը կազմում է 29 %
ՀՀ նախագահի աշխատակազմին կից վերահսկողության ծառայության ստուգումները ցույց են տվել, որ սննդի կենտրոնները Հաշվիչ դրամարկղային մեքենաների չեկերի օգտագործման տեսակետից վերահսկողությունից դուրս են: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում, հայտարարել է վերահսկողության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Նրա խոսքերով, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն այդ ուղղությամբ աշխատանքներ է կատարում:

Նա նաեւ ներկայացրել է ստվերային զբաղվածության տվյալները: ՀՀ վիճակագրական ծառայության եւ պետական եկամուտների կոմիտեի տվյալներով, ներկա ժամանակ ստվերային զբաղվածությունը երկրում կազմում է 29%, 11 դեպք բացահայտվել է: