21 դեկտեմբերի 2009 - 15:32 AMT
Դավիթ Նալբանդյան. Յուրաքանչյուր խաղի հետ ես ինձ ավելի լավ եմ զգում
Աշխարհի նախկին երրորդ ռակետ, արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը պատմել է իր առաջնային նպատակի մասին, որ նա հետապնդում է գալիք սեզոնում:

Հիշեցնենք, որ 27-ամյա Նալբանդյանը դարձավ Արգենտինայի գավաթ-2009 ցուցադրական մրցաշարի հաղթողը, որն անցնում էր Բուենոս Այրեսում: Եզրափակչում Նալբանդյանն երկու պարտիաներում 6:4 նույն հաշվով հաղթեց Australian Open-2006-ի եզրափակչի մասնակից Մարկոս Բաղդատիսին Կիպրոսից:
«Այսօր ես ավելի լավ խաղացի, քան Գաուդիոյի հետ խաղում: Ընդհանրապես, Մարկոսի հետ մենք միասին ենք անցել նախասեզոնային պատրաստությունը եւ այժմ հանդես ենք գալիս բավական լավ: Ճիշտ է, այս պահի դրությամբ մենք երկուսս էլ մի փոքր հոգնած ենք»,-մեջբերում է Նալբանդյանին gotennis.ru-ն:

«Ես գոհ եմ, քանի որ յուրաքանչյուր խաղի հետ ես ինձ ավելի լավ եմ զգում: Ֆիզիկապես ես ինձ հիանալի եմ զգում, ոչինչ ինձ չի մտահոգում, ես վնասվածքներ չունեմ: Ճիշտն ասած, դա անհավանական է, չէ որ դեռեւս չորս ամիս առաջ ես հենակների օգնությամբ էի տեղաշարժվում: Այժմ կարեւոր է որքան կարելի է արագ անհրաժեշտ մարզաձեւի հասնել, իսկ գլխավոր նպատակն է լավագույն մարզավիճակում հասնել 2010 թվականի սեզոնի մեկնարկին»,-հայտարարել է թենիսիստը: