21 դեկտեմբերի 2009 - 16:20 AMT
Հայկական «Դե ֆակտո» ամսագիրը տարվա մարդ է ճանաչել Գագիկ Ծառուկյանին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին բավարարել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրապարակավ ներողությունը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Հայրապետյանի պատասխանը մեզ բավարարում է»,- ասաց նա:

Մամլո ասուլիսի ընթացքում «Դե ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր Մենուա Հարությունյանը հաղորդեց, որ «Դե ֆակտո» ամսագիրը Գագիկ Ծառուկյանին տարվա մարդ է ճանաչել, եւ Ծառուկյանի մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանին հատուկ մրցանակ հանձնեց: Նրա խոսքով, ամսագիրը հենց Գագիկ Ծառուկյանին ընտրեց, քանի որ նա միակ մարդն է, որը Հայաստանում հաջողության հասավ գրեթե բոլոր նախաձեռնություններում:

Ընդ որում, Զոհրաբյանը նշեց, որ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը չկարողացավ ներկա լինել միջոցառմանը, քանի որ շտապ Մոսկվա է մեկնել կապված Օլիմպիական կոմիտեի գործերի հետ: