22 դեկտեմբերի 2009 - 11:36 AMT
Մոսկվայում Հայաստանի քաղաքացի է սպանվել
Երկուշաբթի օրը Մոսկվայի հարավում հայտնաբերվել է Հայաստանի քաղաքացու դիակ դանակի բազմաթիվ վերքերով եւ գանգուղեղային վնասվածքով, «Ինտերֆաքսին» է հաղորդել աղբյուրը քաղաքի իրավապահ մարմիններում:
«Ժամը 05:30-ին Բուլատնիկովսկի փողոցում գտվող բնակարանում Հայաստանի 51-ամյա քաղաքացու դիակ է հայտնաբերվել` կրծքի եւ պարանոցի դանակով հասցված 28 վերքերով»,-հաղորդում է գործակալությունը` ականատեսի խոսքերից:
Նա նշել է, որ տուժածը ժամանակավոր գրանցում ուներ մայրաքաղաքում:
Ժամանած փորձագետները գրանցել են, որ մահը վրա է հասել շուրջ 16 ժամ առաջ, պատահարի վայրից առգրավվել է խոհանոցային դանակ եւ գոլֆի համար նախատեսված մահակը: