22 դեկտեմբերի 2009 - 17:39 AMT
Իրանում հարձակում են գործել ընդդիմության ղեկավարի ավտոմեքենայի վրա
Իրանում ընդդիմության առաջորդ Միր Հոսեյն Մուսավիի ավտոմեքենայի վրա հարձակում են գործել: Նախնական տեղեկությունների համաձայն, ավտոմեքենան որի մեջ էր Մուսավին, մոտոցիկլետիստների հարձակման է ենթարկվել:
Տեղի ունեցած միջադեպի արդյունքում Իրանի ընդդիմության ղեկավարը չի տուժել, սակայն տուժել է Հ. Մուսավիին ուղեկցող մարդկանցից մեկը: Ինչպես տեղեկացնում են ականատեսները, հարձակում գործած անձանցից մեկը կոտրել է մեքենայի հետնամասի ապակին: Մուսավին Թեհրան էր վերադառնում ընդդիմադիր հոգեւորական գործիչ այաթոլա Հոսեյն Ալի Մոնտազերիի հուղարկավորության արարողությունից, հաղորդում է ռուսական ՌԲԿ տեղեկատվական գործակալությունը: