23 դեկտեմբերի 2009 - 11:37 AMT
Եգիպտոսի հայկական եկեղեցին ամեմահարուստներից է աշխարհում
Հայ Առաքելական եկեղեցու Եգիպտոսի թեմը ավելի շուտ Պատրիարքարան է, քան թեմ, քանի որ այն միակն է Աֆրիկայում: Ըստ թեմի առաջնորդ, եպիսկոպոս Աշոտ Մնացականյանի, ներկայումս Կահիրեում եւ Ալեքսանդրիայում շուրջ 3 հազար հայ է բնակվում: Հայեր կան Սուդանում, Եթովպիայում եւ Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում: «Հետաքրքիր է եթովպական համայնքի առաջացման պատմությունը: Եթովպիայի նախկին թագավոր Հայլե Սելասսիեն մի անգամ լսել է հայ երեխաների երգչախմբի կատարումը եւ տեղափոխել է նրանց Թուրքիայից Ադիս Աբեբա: Բոլորին կրթություն է տվել, ապահովել է աշխատանքով, ապաստանով: Հենց այդ որբերն էլ դարձել են համայնքի հիմքը, որտեղ այժմ 100 հոգի կա: Մոտավորապես նույնքան հայ կա Սուդանում եւ Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում»,-ասել է Սրբազանը: Նա նաեւ ընդգծել է, որ Եգպիտոսի հայ համայնքը գրանցված է որպես կրոնական փոքրամասնություն, առանց որեւէ սահմանափակումների: «Օրինակ, երկրի հիմնական քրիստոնեական բնակչությունը կազմող ղպտիների հանդեպ վերաբերմունքն այլ է եւ նրանց թույլ չեն տալիս առաջ գնալ ծառայողական աստիճանով: Նրանք կարող են, իհարկե, որոշակի պաշտոնների հասնել պետական համակարգում, սակայն որոշակի սահման կա, որից այն կողմ նրանք չեն կարող անցնել: Ի դեպ, միայն հայ համայնքն ունի կրոնական փոքրամասնության կարգավիճակ, իսկ Եգիպտոսի հայկական եկեղեցին ամենահարուստներից է աշխարհում»,-նշել է առաջնորդը, հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Կահիրեից:
Եպիսկոպոս Մնացականյանը հիշեցրել է նաեւ, որ Եգիպտոսի առաջին վարչապետն ու արտգործնախարարը եղել է Նուբար-փաշա Նուբարյանը: «Նուբար-փաշայի ավանդը, որն ի դեպ ղարաբաղցի էր, Եգիպտոսի առջեւ նշված են երկրի բարձրագույն պարգեւներով, պատվավոր տիտղոսներով, նրա անունով փողոցներ են անվանակոչվել Կահիրեում եւ Ալեքսանդրիայում: Նուբար-փաշայի գերեզմանը գտնվում է նոր հայկական գերեզմանատանը Հելիոպոլիսում, որը Կահիրեի շրջաններից է: Նրա որդին, Պողոս Նուբար-փաշան 1906թ. հիմնեց Հայ ընդհանուր բարեգործական միությունը»»-ասել է թեմի առաջնորդը` հավելելով, որ հարաբերությունները Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի ներկայացուցիչների եւ ավանդական հայկական կուսակցություններ հետ նորմալ եմ: