23 դեկտեմբերի 2009 - 17:00 AMT
ՀՀ գրողների միության հրատարակչությունում կհրատարակվի առաջին գիրքը` Լեւոն- Զավեն Սուրմելյանի բանաստեղծությունների հավաքածուն
«Հայաստանի գրողների միության կարեւորագույն իրադարձություն էր սեփական հրատարակչության բացումը, որն ստեղծվել է AGBU-ի ֆինանսական աջակցությամբ: Լեւոն- Զավեն Սուրմելյանի անվան հրատարակչությունը գրողների միությանը հնարավորություն կտա նվազագույն միջոցներ ծախսելով գրքեր տպագրել», - հայտնեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Նրա խոսքերի համաձայն, մինչեւ տարվա վերջ Հայաստանի գրողների միության հրատարակչությունում կհրատարակվի առաջին գիրքը` Լեւոն Զավեն Սուրմելյանի բանաստեղծությունների հավաքածուն, հայերեն լեզվով:

«Ես անհամբերությամբ սպասում եմ դրան, քանի որ միության հրատարակչական գործունեության արդյունավետությունը կախված է տպագրական հնարավորությունները առավելագույնս օգտագործելուց», - ընդգծեց Լեւոն Անանյանը: