23 դեկտեմբերի 2009 - 17:07 AMT
Հունվարի 15-ին Երեւանում կկայանա հայ-ռուսական նորարարական կենտրոնի բացումը
Դուբնայի Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի հետ համագործակցության շրջանակներում 2010թ. հունվարի 15-ին Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի մասնակցությամբ Երեւանում կկայանա հայ-ռուսական նորարարական կենտրոնի բացումը, դեկտեմբերի 23-ին կայացած մամլո ասուլիսում հաղորդեց ՀՀ Կրթության նախարարության գիտության գծով պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
Նրա խոսքով, Կենտրոնը զբաղվելու է գիտության ու առաջատար տեխնոլոգիաների ոլորտում նորարարություններ պարունակող ծրագրերի ֆինանսավորմամբ:
«Երեւանյան կենտրոնի բացումն առաջընթացային նախագիծ է, եւ ծրագրվում է նման կենտրոնների բացումը Քիշնեւում, Աստանայում ու Բեռլինում: Երեւանյան կենտրոնը գտնվելու է Մոսկվայի Տանը եւ գործելու է համաֆինանսավորման սկզբունքներով, սակայն ենթադրվում է, որ Ռուսաստանը լուրջ ներդրումներ կկատարի այդ կենտրոններում»,- նշեց Սամվել Հարությունյանը: