24 դեկտեմբերի 2009 - 11:44 AMT
Հայաստանում որակավորման վկայականներ ունեն 115 աուդիտորներ
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացվածաուդիտորների որակավորման այս տարվա վերջին քննության արդյունքները, հաղորդոմ է նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Քննությանը մասնակցած 13 դիմորդներից որակավորման վկայական է շնորհվել հինգին: Հրավիրված դիմորդներից չորսը չեն ներկայացել քննությանը:
2009 թվականիընթացքումանցկացվել է ընդհանուր թվով աուդիտորների որակավորման 8 քննություն, որոնց արդյունքներով 115 դիմորդներից ընդամենը 29-ն են որակավորվել :
Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 24-ի դրությամբ ուժի մեջ են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրված աուդիտորի որակավորման 115 վկայականներ: