24 դեկտեմբերի 2009 - 14:35 AMT
Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին կբացվի 2010 թ-ի սեպտեմբերի 12-ն
Աղթամար կղաու հայկական Սուրբ Խաչ եկեղեցին կբացվի 2010 թ-ի սեպտեմբերի 12-ն: Այդ մասին հայտնել է մարզի նահանգապետ Վան Մունիր Քարալողլուն: Նահանգապետը հույս ունի, որ ժամերգությանը կմասնակցեն Հայաստանի քաղաքացիները: Նրա խոսքերով, ժամերգություն անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածություն կա Թուրքիայի զբոսաշրջության եւ մշակույթի նախարարի հետ, հաղորդում է Anatolian News Agency-ն:
Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնվել էր 2007 թ-ն, որպես թանգարան, առանց գմբեթի խաչի: Եկեղեցին կառուցել է Մանվել ճարտարապետը 915 եւ 921 թթ. միջեւ, Գագիկ I Արծրունու օրոք: