24 դեկտեմբերի 2009 - 14:47 AMT
Հունվարի 8-ին տեղի կունենա ՀԱԿ-ի հանրահավաքը
2010թ. հունվարի 8-ին, ժամը 3-ին, Վարդան Մամիկոնյանի արձանին հարող հրապարակում տեղի կունենա Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքը` նվիրված ժողովրդավարության, մարդու իրավունքների, քաղբանտարկյալների ազատ արձակման խնդիրներին եւ ի պաշտպանության ԱԺ մասնական ընտրություններում թիվ 10 ընտրատարածքում առաջադրված Նիկոլ Փաշինյանի թեկնածության, հաղորդում է ՀԱԿ-ի մամլո ծառայությունը: