24 դեկտեմբերի 2009 - 21:49 AMT
Յուրի Մերզլյակովը հեռանում է ԵԱՀԿ ՄԽ-ից
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը, հավանաբար, կլքի իր պաշտոնը հաջորդ տարվա ընթացքում:

«Այս տարի ես ասել եմ, թե հուսով եմ, որ մոտ ապագայում կլքեմ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը, ինչպես տեսնում եք, մինչ 2009-ի ավարտը դա տեղի չունեցավ»,-ասել է Մերզլյակովը: Ըստ նրա, դա տեղի կունենա մոտ ապագայում: «Կարծում եմ, որ դա տեղի կունենա առաջիկայում, գուցե արդեն հաջորդ տարի»,-ասել է ռուս համանախագահը, հաղորդում է Trend News-ը: