24 դեկտեմբերի 2009 - 22:01 AMT
Հունվարի 30-ին Սուրբ Սարգիսի օրը կհրապարակվեն լավագույն սիրո պատմությունները
Սիրո եւ երիտասարդության հովանավոր Սուրբ Սարգիսի տոնի առթիվ ՀԱԵ Արարատյան թեմի առաջնորդարանը սիրո լավագույն պատմության մրցույթ է հայտարարում:
Ինչպես հաղորդում է թեմի մամլո ծառայությունը, մրցույթը կանցնի երեք անվանակարգերով, որոնք շարադրությունների թեմաներն են` Սուրբ Սարգիսը մեր սիրո հովանավոր, Սուրբ Սարգիսը մեր ամուր ընտանիքի հովանավոր, Սուրբ Սարգիսը` «Ամուր ընտանիք, ամուր` հայրենիք»: Յուրաքանչյուր անվանակարգում երեք դրամական պագեւ է նախատեսված:
Մինչ 2010 թվականի հունվարի 15-ը կարելի է շարադրությունն ուղարկել ser@araratian-tem.am հասցեով: Տեքստը պետք է լինի երկու տպագիր էջից ոչ ավելի, թիվ 12 տպատառով: Շարադրություններն ընդունվում են նաեւ տպագիր տեսքով` Ռ.Իսրայելյանի 21 հասցեով:
Հաղթողներին կհանձնվեն նաեւ հուշանվերներ: Մրցույթի արդյունքները կհայտարարվեն տոնական համերգի ժամանակ: Իսկ Սուրբ Սարգիսի տոնը 2010թ. կնշվի հունվարի 30-ին: