25 դեկտեմբերի 2009 - 19:20 AMT
Արթուր Գեւորգյան. Հովհաննես Դավթյանը դեռ կուրախացնի հայ երկրպագուներին
Ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը 2009թ. աշխարհի առաջնությանը 60 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Դավթյանն ասաց, որ 2009 թվականն իր համար հաջող էր: «Ես ուրախ եմ, որ աշխարհի բրոնզե մեդալակիր դարձա: Ձյուդոն դժվար սպորտաձեւ է, եւ եթե քեզ հաջողվում է առաջնությունից մեդալով վերադառնալ, դա արդեն մեծ հաջողություն է»,- ասաց աշխարհի բրոնզե մեդալակիրը:

Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Գեւորգյանը գտնում է, որ Դավթյանը դեռ կուրախացնի հայ երկրպագուներին: «Սա Դավթյանի հնարավորությունների սահմանը չէ, նա դեռ կդրսեւորի իրեն: Ես մեծ հույսեր եմ կապում Հովհաննեսի հետ»,- ասաց Գեւորգյանը:

Դավթյանը հույս ունի, որ 2010-ին կմասնակցի Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին եւ անպայման մեդալներով կվերադառնա: