9 փետրվարի 2002 - 19:07 AMT
ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԸ ԵՎ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԿԲԱՑԵՆ ՊԱՐՍԻԿ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՆԻԶԱՄՈՒ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ
Արդեն որոշված է Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հաջորդ հանդիպման օրը: Եթե Հեյդար Ալիեւի առողջական վիճակը ների, ապա հանդիպումը կկայանա հունիսի 30-ին Սանկտ-Պետերբուրգում, որտեղ նա Վլադիմիր Պուտինի հետ մեկտեղ կմասնակցի նշանավոր պարսիկ բանաստեղծ Նիզմու հուշարձանի բացման արարողությանը, որը ծնվել է ժամանակակից Ադրբեջանի տարածքում: Պետերբուրգում երկու պետությունների ղեկավարները մտադիր են քննարկել նաեւ երկկողմ հարաբերություններին եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: