26 դեկտեմբերի 2009 - 11:46 AMT
ՀՀ վարչապետը հրավիրել է իր լիբանանցի պաշտոնակցին այցելել Հայաստան
Դեկտեմբերի 24-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպեց Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Հանդիպմանը տեղի ունեցավմտքերի հանգամանալից փոխանակում տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Զրուցակիցները ընդգծեցին հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների կարեւորությունը:
Դեսպան ՔոչարյանըՀՀ կառավարությանանունից շնորհակալություն հայտնեցս.թ. նոյեմբերին Բեյրութում Հայաստան համահայկական հիմնադրամի կազմակերպած Ռադիոթոնի ժամանակ Սաադ Հարիրիի ցուցաբերած մեծահոգի աջակցության համար: Հայաստանի դեսպանը Լիբանանի վարչապետին փոխանցեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարեմաղթանքներն ու Հայաստան այցելելու հրավերը:
Վարչապետ Հարիրինշնորրհակալությունհայտնեց պաշտոնական հրավերիհամարեւ հույս հայտնեց, որ մոտակա ամիսներինկվերսկսվեն բարձիմակարդակիփոխայցելությունները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:--ԿԱ--