26 դեկտեմբերի 2009 - 12:36 AMT
Հայ գրոսմայստերներն ավարտեցին 2009թ. իրենց ելույթները
Իգոր Զայցեւը դարձել է վետերանների բլից-մրցաշարի հաղթողը: Մրցաշարն անցնում էր Մոսկվայում, մասնակցել է 84 շախմատիստ: Զայցեւը նվաճել է չեմպիոնի տիտղոսը, հավաքելով 7,5 միավոր 9 հնարավորից:
Մեկ այլ հայ գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանն Իրանի Ուրմիա քաղաքում ընթացող շախմատի մրցաշարում հնարավոր 9 միավորից վաստակել է 7 միավոր եւ գրավել է 3-րդ տեղը: Մրցաշարին մասնակցել է 136 շախմատիստ: