27 դեկտեմբերի 2009 - 18:20 AMT
Թուրքիայի անվտանգության խորհրդի հերթական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին
Դեկտեմբերի 28-ին տեղի կունենա Թուրքիայի անվտանգության խորհրդի հերթական նիստը: Նիստը կվարի երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Խորհրդի նիստին կմասնակցեն երկրի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը, փոխվարչապետները, արդարադատության, պաշտպանության, ներքին եւ արտաքին գործերի նախարարները, Թուրքիայի Գլխավոր շտաբի ղեկավարը, զորքերի բոլոր տեսակների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ ժանդարմների կորպուսի ղեկավարը: Նիստը նվիրված կլինի արտաքին եւ ներքին քաղաքականության հարցերին, հաղորդում է The Anatolia News-ը: