28 դեկտեմբերի 2009 - 13:58 AMT
2009 թվականին Հայաստանում 31 000 մարդ գործազրկության նպաստ է ստացել
Ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում 2009թ. 10 000-ով ավելացել է գործազրկության նպաստ ստացող մարդկանց քանակը (31 000 մարդ 2008թ. 21 043-ի դիմաց): Այդ մասին լրագրողներին է հաղորդել «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը: Ընդ որում, նրա խոսքերով, ապահովելու համար սոցիալական ծրագրի կատարումը, Հայաստանի կառավարությունը լրացուցիչ 1,3 մլրդ դրամ է հատկացրել, արդեն նախատեսված 3,1 մլրդ դրամից բացի, ինչի արդյունքում ամսական նպաստը կազմեց ոչ թե 14 500, այլ 22 900 դրամ:

Սոնա Հարությունյանը տեղեկացրել է նաեւ, որ պետության կողմից գործազրկության նպաստների հատկացման պետական ծրագրի շրջանակներում խախտումներ են բացահայտվել, որոնց փաստով դադարեցվել է նպաստների հատկացումը այդ անձանց, որի արդյունքում հաջողվել է տնտեսել շուրջ 246 մլն դրամ, որոնք հատուցվել են ինչպես կամավոր հիմունքներով, այնպես էլ դատական լուծումների հիման վրա: