19 հունիսի 2003 - 19:32 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԿԱՌՈՒՑԵԼ ԱՐԵՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ
Ընթացիկ տարում Հայաստանում նախատեսվում է սկսել արեւային էլեկտրակայանի շինարարությունը: «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանի խոսքերով, դա կլինի փորձնական կայան 100 կիլովատ հզորությամբ, որը թույլ կտա գործնականում ուսումնասիրել էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման հնարավորությունը Հայաստանում: Իսկ Հայկական ատոմային էլեկտրակայանի նախկին տնօրեն Սուրեն Ազատյանի խոսքերով, կայանի օգտակար գործունեության գործակիցը (ՕԳԳ) առայժմ հայտնի չէ եւ կորոշվի աշխատանքի ընթացքում: Եթե համաշխարհային պրակտիկայում նման կայանների ՕԳԳ-ն կազմում է 2-3 տոկոս, ապա նշված նախագծում այն կարող է կազմել 16 տոկոս, ասել է Ազատյանը: Ամեն դեպքում այդ ցուցանիշն անհամեմատ բարձր կլինի հիդրոէլկետրակայանների ՕԳԳ-ից, ավելացրել է նա: Արեւային էլեկտրակայանի նախագծի հեղինակը Ռադիոֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Պարիս Հերունին է: