28 դեկտեմբերի 2009 - 17:43 AMT
Civilitas հիմնադրամը ներկայացրեց «Հայաստան 2009` խոստում եւ իրականություն» զեկույցը
Դեկտեմբերի 28-ին Civilitas հիմնադրամը կազմակերպեց «Հայաստան 2009` խոստում եւ իրականություն» զեկույցի շնորհանդեսը: Այդ տարեկան զեկույցը, ինչպես եւ նախորդ տարվա «Հայաստան 2008` ճգնաժամ եւ հնարավորություններ» զեկույցը, անդրադառնում է տնտեսությանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը, առաջարկում է իր կանխատեսումներն ու խնդիրների լուծման ճանապարհները:
Զեկույցում գնահատական է տրված իրադարձություններին Հայաստանում ու Հարավային Կովկասում, ինչպես նաեւ Հայաստանին ու տարածաշրջանին առնչվող միջազգային իրադարձություններին: Զեկույցի ստեղծմանը մասնակցել են հայ եւ օտարազգի փորձագետներ` լրագրողներ, տնտեսագետներ, քաղաքագետներ: Զեկույցին կցված է նաեւ «Ինչպես է ծախսում պետությունը» ներդիրը, որը 2010-ի բյուջեի ծախսերի պատկերավոր նկարագիրն է: