28 դեկտեմբերի 2009 - 20:12 AMT
Դիարբեքիրի փողոցներից մեկը հայ գրողի անունով են կոչել
Դիարբեքիրի` Թուրքիայի հարավ-արեւելքում ամենախոշոր քաղաքի փողոցներից մեկը թուրքահայ գրող Մկրտիչ Մարկոսյանի անունով են կոչել: Ինչպես գրում է հայ-թուրքական «Ակոս» թերթը, այդ մասին որոշումն ընդունել է քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը: Փողոցի վերանվանման արարողությանը ներկա էր ինքը` գրողը:
Ավելի վաղ Ստամբուլում փողոցներից մեկն անվանվել է «Ակոս» թերթի սպանված խմբագիր Հրանտ Դինքի անունով: