29 դեկտեմբերի 2009 - 11:24 AMT
ՌԴ նախագահի վարչական կադրերի ռեզերվում կան նաեւ հայեր
Ռուսաստանում հրապարակվել է վարչական կադրերի ռեզերվում ընդգրկված 500 մարդկանց ցուցակը, որոնք գտնվում են ՌԴ նախագահի հովանու ներքո: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, ցուցակի առաջին հարյուր անունների թվում է նաեւ «Ինտուրիստ» Համառուսաստանյան բաժնետիրական ընկերության նախագահ Ալեքսանդր Հարությունովը: Ռեզերվում, բայց ոչ առաջին հարյուրակում են, «ՏՎ-Նովոստի» գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը եւ «Հանրային նախագծման ինստիտուտ» ընկերության նախագահի տեղակալ Վալերի Եղիազարյանը: